ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Կարեն Կարապետյան. Եթե ՀՀԿ-ն հաղթի, ինչո՞ւ ոչ, կշարունակեմ պաշտոնավարել

Կարեն Կարապետյան. Եթե ՀՀԿ-ն հաղթի, ինչո՞ւ ոչ, կշարունակեմ պաշտոնավարել
26.11.2016 | 15:30

Եթե գալիք ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն հաղթի ու եթե ՀՀԿ-ում այդպիսի որոշում լինի վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել ընտրություններից հետո՝ ինչպես ինքը հայտարարեց ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում: «Եթե ՀՀԿ-ն հաղթի ու եթե ՀՀԿ-ում այդպիսի որոշում լինի, կշարունակեմ, ինչո՞ւ ոչ»,- ասաց Կարապետյանը:

Դիտարկմանը, թե ասել է՝ Մոսկվայից երկար ժամանակով է եկել, նա պատասխանեց. «Եթե Ձեր հարցի մեջ ենթատեքստ չկա, ես այստեղ ծնվել եմ ու այստեղ մեծացել»:
Լրագրողների հարցին, թե երկրի թիվ մեկ խնդիրն այն էր, որ ինքն իր թիմով ՀՀԿ-ական դառնար, Կարեն Կարապետյանն ասաց. «Ես կարծեմ բոլոր իմ յոթ կետերով բացատրել եմ, թե ինչու դարձա հանրապետական»: Լրագրողների հարցին, թե մտավախություն չունի՞, որ կվարկաբեկվի ՀՀԿ-ին անդամակցելով, Կարեն Կարապետյանը բացասական պատասխան տվեց՝ ոչ: Լրագրողների հարցին, թե կիսո՞ւմ է ՀՀԿ-ական կառավարության կատարած թալանը, հայտարարեց. «Ոչ, չեմ կիսում թալանը»:

Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց 7000 քաղաքացիներին, ովքեր որոշեցին անդամագրվել ՀՀԿ-ին՝ չհամաձայնելով լրագրողների դիտարկմանը, որ այդ քաղաքացիները ստիպողաբար են անդամակցել ՀՀԿ-ին ու «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներ են:

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ